-
27.01.2017|
00:17
ՀՀԿ գերագույն մարմնի և խորհրդի նիստերն ամփոփելով՝ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ նախագահի տեղակալներ են ընտրվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Մուշեղ Լալայանը, Արմեն Աշոտյանն ու Գալուստ Սահակյանը։
-
26.01.2017|
16:05
Այսօր երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո տեղի կունենա իշխող կուսակցության խորհրդի նիստը, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, պարզ կդառնա, թե ովքեր են լինելու ՀՀԿ փոխնախագահները, և համամասնական ինչ ցուցակով է հանրապետականը գնում ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին:
-
25.01.2017|
17:28
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հայտարարում է, որ դադարեցնում է անդամակցությունը ՀՀԿ-ին:
-
25.01.2017|
15:52
«ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյանից դեռ դիմում չենք ստացել, եթե այդքան շատ եք անհանգստացած, զանգեք իրենից հարցրեք»,- կեսօրին ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
-
24.01.2017|
23:42
Վերահսկիչ պալատի նախագահ, «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Իշխան Զաքարյանի որդին և կինը՝ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, դիմում են գրել ՀՀԿ անդամությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ՝ ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
-
24.01.2017|
23:37
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՀՀԿ-ն ժողովրդավարական արժեքներ դավանող կուսակցություն է, կուսակցության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի որոշել իր քաղաքական ապագան:
-
24.01.2017|
15:12
Ահա թե ինչ հետևանքներ ունեցավ Սոչիի գործարարի գործնական խնդրի լուծումը ՌԴ վարչապետի հետ՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացնելու վաղը:
-
24.01.2017|
13:48
armeniasputnik.am-ը գրել է, որ նախկին վարչապետ, ՀՀԿ դեմքերից մեկը հանդիսացող Հովիկ Աբրահամյանը հրաժարվում է հարազատ կուսակցությունից։
-
24.01.2017|
13:15
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, նրանք քննարկել են խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցը, և չի բացառվում, որ Դեմիրճյանը ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան դաշինքով»:
-
24.01.2017|
12:36
Պարույր Հայրիկյանի «Ազգային ինքնորոշում միավորումը» միանում է Վարդան Օսկանյանի, Վիկտոր Դալլաքյանի և Արամ Սարգսյանի կուսակցությունների դաշինքին: